Չեխիայում մարտի 4-ից ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը՝ Ուկրաինայից փախստականների թվի աճի առնչությամբ: Ըստ վերջին տվյալների՝ Չեխիայում 33 հազարից ավելի փախստական կա: Ուկրաինայից այնտեղ օրական միջինը 5000 մարդ է ժամանում։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է, որ արտակարգ դրություն է մտցվում տեխնիկական պատճառներով՝ Ուկրաինայից փախստականների ընդունելությունն ապահովելու համար: Վարչապետն ընդգծել է, որ դա ոչ մի կերպ չի ազդի Չեխիայի քաղաքացիների վրա: Արտակարգ դրությունը մտցվել է 30 օրով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Սլովակիայում իրավիճակն ավելի լուրջ է: Վերջին օրերին Սլովակիա է ժամանել Ուկրաինայի ավելի քան 90000 բնակիչ։