ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրների արտգործնախարարները ուրբաթ Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի հակամարտության երկարաժամկետ հետեւանքները, կհամակարգեն եւ կարձագանքեն Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ դաշինքն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ եւ պատերազմ չի փնտրում Ռուսաստանի դեմ, բայց կավելացնի իր ներկայությունը ՌԴ սահմաններին: