Հյուսիսային երկրների նախարարների խորհուրդը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի եւ Բելառուսի հետ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ պետություններում բոլոր ծրագրերը, նախագծերն ու միջոցառումները կասեցվում են մինչեւ հետագա ծանուցումը:
Կազմակերպությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունել են ի պատասխան Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի։
Հյուսիսային պետությունների նախարարների խորհուրդը միջկառավարական ֆորում է, որի նպատակն է խթանել հյուսիսային երկրների համագործակցությունը: Խորհրդի անդամներն են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան։
Կազմակերպությունը Ռուսաստանի հետ աշխատում է 1990-ականների սկզբից։ Համագործակցության հիմնական նպատակը խորհրդի եւ Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքի միջեւ ավելի սերտ կապերի զարգացումն էր տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ զարգացման ամրապնդման համար։