Ռոսկոմնադզորը որոշում է ընդունել արգելափակել Facebook-ը Ռուսաստանի տարածքում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ սոցիալական ցանցի մուտքի սահմանափակումների պատճառը ռուսաստանյան լրատվամիջոցների նկատմամբ խտրականությունն է:
Կարգավորիչի տվյալներով՝ 2020-ի հոկտեմբերից արձանագրվել է 26 նման դեպք: Վերջին օրերին Facebook սոցիալական ցանցը սահմանափակել էր «Звезда» հեռուստաալիքի, РИА Новости, Sputnik, Russia Today լրատվական գործակալությունների, ինչպես նաեւ «Лента.ру» եւ «Газета.ру» տեղեկատվական ռեսուրսների հաշիվները:
Ռոսկոմնադզորը հիշեցնում է, որ վերոնշյալ սահմանափակումները արգելված են № 272-ФЗ դաշնային օրենքով: