«Ուրալյան ավիաուղիներ»-ը տելեգրամյան իր ալիքում հայտարարություն է տարածել, որ մարտի 4-26-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան:
«Աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված` «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը մարտի 4-26-ը ստիպված է չեղարկել հետեւյալ միջազգային չվերթները՝ ԱՄԷ, Հայաստան, Իսրայել, մարտի 5-26-ը՝ Ադրբեջան»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ եվրոպական երկրների օդային տարածքի փակման առնչությամբ ավիաընկերությունը հայտնել էր մարտի 1-ից Հունգարիա, Իսպանիա, Բուլղարիա, Կիպրոս, Պորտուգալիա եւ Թուրքիա չվերթները դադարեցնելու մասին: