Չեխական ազգային ռադիոն հայտնել է, որ Չեխիայի կառավարությունը մարտի 7-ին կքննարկի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինայից ժամանած փախստականներին ամսական 5 հազար կրոն (շուրջ 200 եվրո) ֆինանսական աջակցություն տրամադրել:
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաեւ փախստականներին կացության վայրով ապահովող Չեխիայի բնակիչներին:
Չեխիայում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հաստատվել է շուրջ 40 հազար ուկրաինացի փախստական: