Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների վերաբերյալ հերթական ապօրինի դատավճիռն է ընդունվել: Բաքվում հրապարակվել է շինծու քրեական գործով անցնող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դատավճիռը:
Իշխան Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Վլադիմիր Ռաֆայելյանը՝ 18: Նրանք մեղադրվում են իբր 2021-ի մայիսին Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու եւ Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները Քելբաջարի շրջանում ականապատելու համար: Նշվում է, որ նրանք ապօրինի ազատազրկման 9 տարին անցկացնելու են բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի կալանավայրում: