Ըստ ամերիկյան Bloomberg-ի՝ օտարերկրյա խոշոր ընկերությունների՝ Ռուսաստանի նկատմամբ հայտարարած բոյկոտի հետեւանքով շուրջ 3 միլիոն ռուսաստանցու գործազրկություն է սպառնում:
Գործակալությունը նշել է, որ օրեցօր ավելի շատ օտարերկրյա խոշոր ընկերություններ են հայտարարում ռուսական շուկան լքելու մասին: Հարյուրավոր արեւմտյան ընկերություններ փակում են ՌԴ-ում իրենց գրասենյակները, դադարեցնում համատեղ ներդրումային ծրագրերը եւ այլն: Դրա արդյունքում այդ ընկերություններում աշխատող ռուսաստանցիները շուտով կհամալրեն գործազուրկների բանակը:
Goldman Sachs-ի եւ JPMorgan-ի հաշվարկներով՝ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել 7%-ով: Համեմատության կարգով նշենք, որ 1998-ին, երբ Ռուսաստանը դեֆոլտ հայտարարեց, երկրի ՀՆԱ-ն 5,3%-ով անկում ապրեց: