Արցախի դատախազությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել՝ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից դիրքերի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ:
Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է:
Դատախազությունը շեշտել է, որ այսօրվա դեպքը եզակի չէ. վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։
Արցախի ԱԻՊԾ խոսնակը հայտնել է, որ փետրվարի 16-ից սկսած՝ ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
Ադրբեջանական կողմն ավելի վաղ հաղորդել է, թե հայկական կողմն առավոտյան գնդակոծել է Լեռնային Ղարաբաղում իրենց դիրքերը Աղդամի ուղղությամբ:
Խրամորթը սահմանակից է Աղդամին, բաժանվում են մեկ ճանապարհով: