Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի իշխանությունների եւ օտարերկրյա գործընկերների հետ բանակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:
Ուշադրություն է հրավիրվել բանակցային գործընթացը Կիեւի ձգձգելու փորձերի անհեռանկարայնության վրա, որոնց, ըստ ՌԴ նախագահի, դիմում են ուկրաինացի ուժայինները՝ սեփական ռազմական ուժերն ու միջոցները վերախմբավորելու նպատակով։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ հատուկ գործողությունը կկասեցվի, երբ Կիեւը դադարեցնի ռազմական գործողություններն ու կատարի Ռուսաստանի հայտնի պահանջները:
Ըստ Կրեմլի` Թուրքիայի նախագահը Անկարայի պատրաստակամությունն է ներկայացրել՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստելու ուկրաինական խնդրի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով լուծմանը»,- ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարությունում։