TikTok-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում կեղծիքների մասին օրենքի պատճառով։
«Ռուսաստանի «կեղծ լուրերի» նոր օրենքի համատեքստում այլ ելք չունենք, քան դադարեցնել ուղիղ հեռարձակումը եւ նոր բովանդակությունը մեր տեսածառայության համար, նախքան կդիտարկենք վերջին օրենքը։ Հավելվածով հաղորդագրությունների մեր ծառայությունը չի տուժի»,- ասված է ընկերության հայտարարությունում: