Ըստ սիրիական SANA գործակալության՝ Իսրայելի ՌՕՈՒ-ն հարձակում է գործել Դամասկոսի արվարձաններից մեկի վրա, ինչի հետեւանքով երկու խաղաղ բնակիչ է մահացել։
Գործակալության աղբյուրն ասել է, որ Իսրայելի ինքնաթիռները Դամասկոսի մերձակայքի մի քանի կետերի վրա հարձակումն իրագործել են տեղական ժամանակով 05:00-ին Լիբանանի օդային տարածքից:
«ՀՕՊ-ին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, հարձակման հետեւանքով մարդիկ են մահացել, պատճառվել է նյութական վնաս»,- ասված է հաղորդագրությունում:
Գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին Իսրայելի կողմից Դամասկոսի շրջակայքի հրթիռակոծության հետեւանքով երեք սիրիացի զինծառայող էր զոհվել։