ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած լուրը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ-ի լիարժեք վերահսկողության ներքո։
Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել
Մարտի 7-ին ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից եւս հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած կեղծ հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունում դա կեղծ եւ իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող հերյուրանք են որակել։
«Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմից նշված խախտումների հետեւանքով ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: