Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու նպատակով մեկնել է Բելառուս։ Ուկրաինական պատվիրակության՝ բանակցություններին ներկայանալու վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը ձերբակալման պահին սպանել են ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի պատվիրակության անդամ Դենիս Կիրեեւին: Կիրեեւին կասկածել են պետական դավաճանության մեջ: Լուրը հաստատել էր նաեւ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, նախկին լրագրող Ալեքսանդր Դուբինսկին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը փորձում է պարզել՝ ինչ հանգամանքներում է Կիրեեւը հայտնվել ռուս-ուկրաինական բանակցությունների պատվիրակության անդամի կարգավիճակում: