Ըստ թուրքական Sabah օրաթերթի հաղորդագրության՝ Թուրքիայի ու Հունաստանի միջեւ տեղի է ունենալու բարձր մակարդակի հանդիպում։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ մարտի 13-ին պաշտոնական այցով Թուրքիա է ժամանելու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, որը Ստամբուլում հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չկան։