Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինային հայտնել է, թե ցանկացած պահի կարող է դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը, եթե Կիեւը կատարի Մոսկվայի պայմանները։
Ըստ այդմ՝ Ուկրաինան պետք է ընդունի Ղրիմը որպես ռուսական տարածք, ինչպես նաեւ ճանաչի ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը: Միեւնույն ժամանակ, ըստ Պեսկովի, Ուկրաինան սահմանադրորեն պետք է ամրապնդի իր արտադաշինքային կարգավիճակը։
Պեսկովն ասել է նաեւ, որ Ռուսաստանը մտադիր չէ Կիեւին նոր տարածքային պահանջներ առաջադրել։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանն իրականում ավարտում է Ուկրաինայի ապառազմականացումը, եւ ուկրաինացիները պետք է դադարեցնեն մարտական գործողությունները։