Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հանրապետության պաշտպանության հատուկ գործողության վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
Միշելի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ ռուս զինվորականները բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են Ուկրաինայում խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար։
Ըստ ՌԴ նախագահի` Ուկրաինայում հիմնական սպառնալիքը բխում է ազգայնականներից, որոնք ահաբեկիչների մարտավարություն են կիրառում` թաքնվելով խաղաղ բնակիչների հետեւում։ Նա ԵՄ-ին հորդորել է իրական ներդրում ունենալ մարդկանց փրկության գործում, ճնշում գործադրել Կիեւի վրա, ստիպել հարգել մարդասիրական իրավունքը: