Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է արեւմտյան առաջնորդներին՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների ուղղությամբ հնարավոր հարվածների մասին ՌԴ նախազգուշացմանը չարձագանքելու համար:
«Ռուսաստանը վաղվա համար պաշտոնապես հայտարարել է, որ գնդակոծելու է մեր տարածքը, պաշտպանական համալիրի ձեռնարկությունները: Ես այսօր աշխարհի որեւէ առաջնորդից, արեւմտյան որեւէ քաղաքական գործչից արձագանք չեմ լսել»,- ասել է նա:
Ուկրաինայի նախագահը միաժամանակ հայտարարել է երկրի վեց քաղաքների «հերոս քաղաքի» կոչում շնորհելու մասին: Հերոսի կոչում կստանան Խարկովը, Չեռնիգովը, Մարիուպոլը, Խերսոնը, Գոստոմելը, Վոլնովախան: Բացի դրանից՝ Զելենսկին պարգեւներ է հանձնել մի շարք քաղաքապետների: