ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել։
«Մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական»,– ասված է հաղորդագրությունում։
Հրադադարի խախտման հետեւանքով տուժածներ չկան։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: