Բելառուսում ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ Բելառուսի Բրեստի մարզում բանակցություններ են սկսվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ:
Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել. այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ընդգրկված են նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը եւ Դումայի միջազգային հարաբերություններ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինական կողմից բանակցությունների երրորդ փուլին ներկայացել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը եւ ուկրաինացի այլ քաղաքական գործիչներ։