Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպելու է Ռուսաստանի եւ Ուկրաինայի իր գործընկերների՝ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հետ։
«Երկու պետության նախարարները շեշտել են, որ հանդիպման ընթացքում հատկապես իմ ներկայությունը կարեւորում են։ Այդ պատճառով հանդիպումը կկայանա եռակողմ ձեւաչափով։ Մենք հուսով ենք, որ այս հանդիպումը կլինի շրջադարձային ու կարեւոր քայլ խաղաղության ու կայունության ճանապարհին»,- նշել է Չավուշօղլուն։