Ռուսաստանը մարտի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:00-ից, հայտարարում է «լռության ռեժիմ», որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ Կիեւից, Խարկովից, Չեռնիգովից, Սումից ու Մարիուպոլից։
«Ռուսական կողմը պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովելու Կիեւից ու հարակից բնակավայրերից Բելառուսի տարածքով դեպի Գոմել, այնտեղից՝ ինքնաթիռներով դեպի ՌԴ, հարավային ուղղությամբ, ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով՝ Չեռնիգովից Բելառուսի տարածքով կրկին Գոմել, այնտեղից՝ ինքնաթիռներով դեպի ՌԴ»,- նշված է ՌԴ-ի՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբի հաղորդագրության մեջ։
Սումից հումանիտար երկու միջանցք կտրամադրվի դեպի Պոլտավա ու ՌԴ (Բելգորոդ), այնտեղից օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհով՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, հարավային ուղղությամբ, ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով՝ Խարկովից Ռուսաստան (Բելգորոդ), այնտեղից՝ օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհով՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկովսկ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով։
ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել նաեւ հումանիստական միջանցքներ տրամադրելու Մարիուպոլից երկու ուղղությամբ դեպի ՌԴ տարածք՝ Նովոազովսկով ու Տագանրոգով Դոնի Ռոստով, ու Զապորոժիե՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով։