Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ամբողջ աշխարհից հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ՝ ուկրաինական բանակն ուժեղացնելու եւ Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչեւը չէր բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներին Ուկրաինայի սահմանին տեղակայելու հնարավորությունը։