Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող միանալ Եվրամիության նոր հնարավոր պատժամիջոցների սահմանմանը Ռուսաստանից նավթի եւ գազի ներմուծման դեմ` ՌԴ-ից մատակարարումներից կախվածության պատճառով:
Բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում Պետկովը հայտարարել է, որ Բուլղարիան լիովին կաջակցի բոլոր տեսակի պատժամիջոցներին, սակայն նավթի եւ գազի մատակարարումների առումով Բուլղարիան բացառություններ կպահանջի ԵՄ-ից։
«Այս պահին այլընտրանք չունենք, մենք դրանից շատ կախված ենք»,- ընդգծել է Բուլղարիայի վարչապետը: