Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախ եկող գազատարի վերանորոգման աշխատանքները։
Ըստ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության՝ մարտի 7-ի գիշերը ադրբեջանական դիրքի մոտ՝ Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում, վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Վթարի հետեւանքով Արցախի տարածքում գազամատակարարումը խափանվել է:
«Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար»,– նշված է հաղորդագրությունում։