Ռուսաստանը համաձայնել է ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Թուրքիայի արգործնախարարների հանդիպումն Անթալիայում անցկացնելու առաջարկին:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ նման առաջարկությամբ հանդես է եկել թուրքական կողմը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում:
Զախարովան շեշտել է, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե տրամադրված է արդյոք ուկրաինական կողմը եւ որքանով պատրաստ կլինի որեւէ առարկայական խոսակցության։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է նաեւ, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին` Անատոլիական դիվանագիտական համաժողովի ժամանակ։
Միաժամանակ ՌԴ ԱԳ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մինչ այդ ուժայինները Կուլեբային չեն սպանի։ «Ինչպես տեսնում ենք, արդեն իսկ քաղաքապետներին են սպանում այն պատճառով, որ նրանք հումանիտար միջանցքներ են ստեղծում եւ այլն։ Ուզում եմ հույս տածել, որ ամեն դեպքում ամեն օր չեն սպանի նրանց, ովքեր պետք է բանակցություններին ներկայացնեն ուկրաինական կողմը»,– ասել է Զախարովան։