Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 8-ին` 23։00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 արկ արձակելով գյուղի ուղղությամբ։
Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայում օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել էր Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական: