Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ռուսական նավթի եւ այլ էներգակիրների ներմուծման արգելքն ատոմային էլեկտրակայանների համար ուրանի ներմուծման արգելք չի ներառում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է ՌԴ-ից էներգակիրների ներմուծման ԱՄՆ-ի արգելքի մասին: Միեւնույն ժամանակ Բայդենը հայտնել էր, որ արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի եւ ածուխի վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Արեւմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, սակայն Ռուսաստանը նախապես է դրանց պատրաստվել։ Նա հավելել է, որ գերատեսչությունները պետք է դրանք վերլուծեն եւ համակարգեն ՌԴ շահերին համապատասխանող պատասխան միջոցներ մշակելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը կլուծի Արեւմուտքի կողմից իր համար ստեղծվող տնտեսական բոլոր խնդիրները։