Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցող կողմերը մոտ են համաձայնության, սակայն այդ գործընթացը չպետք է հետաձգել։
Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնել, որ բանակցությունների հետագա ձգձգումները կարող են վտանգավոր լինել համաձայնության հասնելու համար։ Փարիզը Լոնդոնի եւ Բեռլինի հետ մյուս կողմերին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալwu խնդրին եւ ընդունելwu համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ որոշումները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը երեքշաբթի անցկացված տեսակոնֆերանսի միջոցով անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցին։ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասները չի հաղորդել։