Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։
«Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլեւ մարտի 7-ին եւ 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետներից կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ»,– նշված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ։