Ըստ «Սպուտնիկ Բելառուսի»՝ ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպիչների հետ կապ պահպանող քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կարող է կրկին Բելառուսի տարածքում անցկացվել։
Քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները կարող են տեղի ունենալ երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի վաղվա հանդիպումից հետո՝ ի կատարումն քննարկված պայմանավորվածությունների:
Լավրովն ու Կուլեբան եռակողմ հանդիպում կանցկացնեն Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Բանակցությունները նախատեսված են մարտի 10-ին Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում։