Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատել է ՄԱԿ-ին։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան երկրների ղեկավարներին եւ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը քննադատել էր Ուկրաինայի վրա թռիչքներից զերծ գոտի չապահովելու եւ իրեն մարտական ինքնաթիռներ չփոխանցելու համար։
«Որոշ երկրներ պատերազմներ են սանձազերծում, քանի որ ՄԱԿ-ը միշտ թաքնվում է թփերում։ ՄԱԿ-ը արտաքին անտուրաժ է եւ պաշտոնյաների բարձր աշխատավարձեր, բայց ոչ մի պատասխանատվություն»,– թվիթերյան գրառման մեջ նշել է Պոդոլյակը։