Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 9-ին` 14։00-14։30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ ականանետի կիրառման մասին։