Ըստ cvmedia.am-ի՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի մի քանի աշխատակիցներ հայտնել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն անորոշ ժամանակով դադարեցնում է գործունեությունը։
«Թեղուտ»-ի տնօրենությունից աշխատակցներին հայտնել են, որ ռուս-ուկրաինական պատերազմով եւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներով պայմանավորված՝ ընկերությունը հումքի արտահանման խնդիր ունի։
Մարտի 14-ից ընկերության գործունեությունն անորոշ ժամանակով կդադարեցվի, եւ աշխատակիցների մի մասը հարկադիր արձակուրդ կգնա։ Վերջիններս կվարձատրվեն աշխատավարձի 2/3-ի չափով։