2022-ի փետրվարի 21-ից մինչեւ մարտի 4-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերել են տարբեր տեսակի 35 արկ ու զինամթերք, ոչնչացրել են տարբեր տրամաչափի 15 զինամթերք, մաքրել 52 810 քառ. մետր տարածք:
Կատարված աշխատանքների ընթացքում 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի տարածքում հայտնաբերվել է 867 հազար 590 տարբեր տեսակի արկ ու զինամթերք, որից 864 հազար 94-ը ոչնչացվել է: