Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Եվրամիության նոր պատժամիջոցները կուղղվեն Բելառուսի բանկային հատվածի, կրիպտոարժույթների դեմ, դրանք նաեւ ներառելու են Ռուսաստանին ծովային տեխնոլոգիաների մատակարարման արգելքը:
Եվս 160 ֆիզիկական անձ՝ 14 գործարար եւ Դաշնության խորհրդի 146 անդամ, որոնք հաստատել են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ փոխօգնության պայմանագրերը, կընդգրկվեն սեւ ցուցակում: Նրանց կարգելվի մեկնել ԵՄ, ինչպես նաեւ կսառեցվեն Եվրամիության տարածքում նրանց բոլոր ակտիվները:
Ընդհանուր առմամբ անհատական պատժամիջոցներ են սահմանվել մետաղագործությանը, գյուղատնտեսությանը, դեղագործությանը, հեռահաղորդակցությանն ու թվային ոլորտին առնչվող 862 ֆիզիկական անձանց եւ 53 կազմակերպությունների նկատմամբ։