Արցախի դատախազությունն ամփոփել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետների կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Նախիջեւանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտնելով բնակիչների ազատ տեղաշարժը:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները եւ դրանց հետեւանքները փաստագրելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Մարտի 9-ի ընթացքում Խրամորթ համայնքի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները: