Գերմանական Tagesschau («Ամենօրյա նորություններ») հեռուստածրագրի ժամանակ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտնել է, որ Ուկրաինան դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու խնդրանքով։
«Լուրջ բանակցությունները, որոնք կարող են անցկացվել ռուսների հետ, հնարավոր կլինեին միայն նախագահական մակարդակով։ Իմ նախագահը պատրաստ է դրան։ Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ այդպիսի հանդիպում կազմակերպելու։ Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ նման հանդիպում կազմակերպելու մասին»,- ասել է Ժովկվան։