Եվրոպացի ոմն բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է, որ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի՝ Եվրամիություն մտնելու դիմումներից յուրաքանչյուրն առանձին կքննարկվի։
Ըստ պաշտոնյայի, որը լրագրողներին խնդրել է չնշել իր անունը, ԵՄ-ի համար առաջնահերթն Ուկրաինայի դիմումն է, որը կարծես բարոյական աջակցության պես մի բան է։
Միաժամանակ նա հավելել է, որ ԵՄ-ում Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի դիմումների արագ ընդունման փաստն արդեն սովորական գործընթացների լուրջ արագացում է: