Արցախի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ ՀՀ-ից Արցախ մտնող գազատարի՝ «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար բանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվում են։
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ եւ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ:
Բանակցությունների ընթացքի մասին ԱԽ-ն խոստացել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։