Եվրոպայում ի հայտ է եկել կորոնավիրուսի «Դելտակրոն» մանրէահիմքը: Փաստը հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն:
«Մանրէահիմքը հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Դանիայում: Արձանագրվել է վարակման ցածր մակարդակ»,- ասել է ԱՀԿ-ի պաշտոնյան:
Կերկհովեն հավելել է, որ «Դելտակրոն»-ն ի հայտ է եկել «Դելտա» եւ «Օմիկրոն» մանրէահիմքերի ենթատեսակների միավորման հետեւանքով: