ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ռուսաստանից նավթի եւ էներգակիրների ներմուծումն արգելող օրինագծին: Օրինագծին կողմ է քվեարկել պալատի 414 անդամ, դեմ՝ 17-ը։
Նավթի եւ էներգակիրների ներմուծման արգելքից զատ՝ օրինագծով ԱՀԿ-ում ԱՄՆ առեւտրական ներկայացուցչին կոչ է արվում նախաձեռնելու Ռուսաստանի առեւտրային զիջումների վերանայման ու այդ կազմակերպությունում ՌԴ-ի անդամակցության կասեցման հարցը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաժամանակ հավանություն է տվել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու նախագծին։