Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը որոշում է ընդունել դադարեցնելու անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։
«Մոսկվան չի հանդուրժի միջազգային իրավունքն Արեւմուտքի երկրների պարտադրված կանոններով փոխարինելու փորձերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը ենթադրում է ԵԽ կանոնադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միաժամանակյա չեղարկում: Ըստ կազմակերպության կանոնադրության՝ Ռուսաստանի անդամակցությունը ԵԽ-ին կդադարեցվի ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին:
ՌԴ-ում իրավական չափանիշներն ավելի բարձր են, քան ՄԻԵԴ-ո՞ւմ
Ըստ Դաշնության խորհրդի պատգամավոր Անդրեյ Կլիշասի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո ռուսաստանցիները չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ի դուրս գալը Եվրոպայի խորհրդից ոչ մի կերպ չի ազդի ռուսաստանցիների վրա։
Ըստ Կլիշասի՝ Ռուսաստանում իրավական չափանիշները շատ ավելի բարձր են, քան կազմակերպությունում։ Նա ռուսաստանցիներին կոչ է արել Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո իրենց իրավունքների պաշտպանության համար ավելի ակտիվ դիմելու ռուսական դատարաններ, այդ թվում՝ ՌԴ Սահմանադրական դատարան: