Արցախի դատախազությունից հայտնել են, որ ադրբեջանական ԶՈՒ–ն 2022-ի մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչեւ 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում գնդակոծել է Նախիջեւանիկ համայնքի վարչական տարածքում կայանված գյուղատնտեսական տեխնիկան։
Գնդակոծման հետեւանքով վնասվել է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքի տրակտորը, որը դաշտում էր կայանվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո:
Միջոցներ են ձեռնարկվում՝ հեռացնելու գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից։