ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակին հայտնել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Վաշինգտոնի միջոցով Կիեւին ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու՝ Վարշավայի առաջարկին:
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին նշել է, թե Պենտագոնը հանգել է եզրակացության, որ ներկա պայմաններում Ուկրաինային ռազմական ինքնաթիռների փոխանցումը կարող է Ռուսաստանի կողմից ընկալվել որպես էսկալացիային ուղղված քայլ, ինչը մեծացնում է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության վտանգը:
Քիրբին հավելել է, որ ինքնիշխան պետություններն իրավունք ունեն միակողմանիորեն որոշումներ ընդունելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ պարզապես կարեւոր են համարել հստակ շարադրել մտահոգությունը ՄիԳ-29-երի առնչությամբ, քանի որ այդ առաջարկը նախատեսում էր ԱՄՆ-ի տրամադրության տակ եղած ինքնաթիռների փոխանցում: