Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ արեւմտյան երկրների անգործության հետեւանքով։
«Այժմ ամեն ինչ արդեն շատ վատ է։ Արեւմտյան երկրներն Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի կսահմանեն միայն, երբ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, բայց արդեն ուշ կլինի»,- նշել է նա Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է Մոսկվայի հետ երկխոսության տարբերակներ չփնտրելու համար։ Նա վերահաստատել է Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության իր պատրաստակամությունը։ «Պատերազմը դադարեցնելու որոշումն ընդունում են երկու երկրները, երկու ժողովուրդները եւ երկու նախագահները»,- ընդգծել է նա։