ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատմանը, տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաեւ հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի երկրորդ նիստը շուտափույթ անցկացնելու վերաբերյալ:
Անթալիայում դիվանագիտական համաժողովը 2021-ին անցկացվում է երկրորդ անգամ՝ Թուրքիայի նախագահի հովանու ներքո։ Համաժողովը գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակմանն ու արտաքին քաղաքական առանցքային խնդիրների լուծումների որոնմանն ուղղված նախաձեռնություն է: