Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանին անհրաժեշտ օդանավերի պահեստամասեր եւ բաղադրամասեր մատակարարելուց:
«Ռոսավիացիա» ռուսական ավիափոխադրումների դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Կուդինովը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Ռուսաստանը կփորձի մատակարարներ գտնել Թուրքիայի կամ Հնդկաստանի ընկերություններից։
Կուդինովը նշել է, թե այժմ Ռուսաստանում իրենց ինքնաթիռների համար նոր գրանցում են ձեւակերպում ռուսական այն ավիաընկերությունները, որոնց օդանավերը գրանցված են արտասահմանում:
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության եւ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները ստիպեցին Boeing եւ Airbus ավիաընկերություններին դադարեցնել իրենց ինքնաթիռների պահեստամասերի մատակարարումը ՌԴ-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ կհրաժարվեն ինքնաթիռների բաղադրիչների մատակարարի դերից։