Իտալական La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա, քանի որ հակառակ դեպքում դա կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի:
Ըստ Բորելի՝ փորձում ենք կանխել լարվածության էլ ավելի սրացումը եւ հավաստիացնում, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ ներգրավվելու այդ պատերազմում, հակառակ դեպքում դա կվերածվեր երրորդ համաշխարհային միջուկային պատերազմի:
«Մենք փորձում ենք թույլ չտալ, որ որեւիցե միջադեպ մեզ դրդի դեպի այդ ուղին»,- ընդգծել է գերագույն հանձնակատարը:
Բորելը նշել է նաեւ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հուսով է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ձեռք կբերվի համաձայնություն՝ երաշխավորելու համար, որ գործակալությունը կարող է հսկել Չեռնոբիլի ատոմակայանի գործունեությունը: