• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անասնաբույժին աշխատավարձ է պետք

Աննման Մինասյան 16:15 | 11.03.2022
Աննման Մինասյան 16:15 | 11.03.2022
Vardan Baghdasaryan

«Բժիշկը մարդուն է բուժում, անասնաբույժը՝ մարդկությանը»,- ասում է անասնաբույժ Վարդան Բաղդասարյանը։ Չորս տարեկանում «Բժիշկ Այբոլիտ» գիրքն է կարդացել ու որոշել՝ շների բժիշկ է դառնալու։ 2004-ին ավարտել է անասնաբուժության ինստիտուտը, հաջորդող երկու տարին վերապատրաստվել է մայրաքաղաքում ու հայրենի քաղաք Գյումրիում հիմնել անասնաբուժական կլինիկա։ Բժիշկ Բաղդասարյանի կլինիկան Գյումրիում շատերը գիտեն, դիմում են իրենց չորքոտանի բարեկամների տարբեր խնդիրներով։

Լվացքի մեքենայում «լվացված» կատվից մինչեւ սիրելի կենդանու փոխարեն անալիզ հանձնելու պատրաստ քաղաքացիների է ընդունել Վարդանը։ Ամենատարօրինակ այցելուն, սակայն, մի հուզված կին է եղել, որը խնդրել է իր սիրտը հանել ու փոխպատվաստել սրտից հիվանդ իր կատվին։

Vardan BaghdasaryanԱնկախ դժվարություններից՝ Վարդանը սիրով է հագնում սպիտակ խալաթն ու հասկանում «անլեզու» կենդանու լեզուն։ Դժգոհում է միայն, որ Հայաստանում, մասնավորապես Գյումրիում, անասնաբուժությունը չի կարող զարգացնել ամբողջական ծավալով, նախ, որ մարդկանց գիտակցությունը չի հասել այդ մակարդակին, երկրորդ՝ վճարունակ չեն։

Կցանկանա՞ իր փորձն ու գիտելիքը ներդնել պետության հետ համատեղ անասնաբուժությունը զարգացնելու գործում, Վարդանի պատասխանը սպառիչ է ու վերջնական․ «Ո՛չ, պետությունն այսօր լուրջ չի վերաբերվում անասնաբուժությանը, որը ոչ պակաս կարեւոր է, քան առողջապահությունը»։ Օրինակ է բերում․ բուժում ես սիբիրախտը՝ կանխելով մարդկանց փոխանցվող հիվանդությունը։

Մարալիկցի Արսեն Ալավերդյանը 30 տարվա անասնաբույժ է։ Ոլորտի պատասխանատվությունը կրել է պետական համակարգում։ Հպարտանում է իր մասնագիտությամբ, ասում է՝ կարմիր դիպլոմով է ավարտել Երեւանի անասնաբուժության ինստիտուտը։

Arsen AlaverdyanՈրպես գերազանցիկ ուսանող ֆինանսավորվել է, փորձ ձեռք բերել արտասահմանում։ Այսօրվա պես հիշում է՝ կուրսում 122 ուսանող էին, իսկ այժմ, տարի կա՝ դիմորդ չկա։ Երիտասարդ տարիներին Անիի տարածաշրջանում 46 անասնաբույժ էին սպասարկում շրջանը, հիմա՝ 7-ը։ «Ինչի՞ց է դա,- հարցնում է, եւ ինքն էլ պատասխանում,- աշխատավարձ չկա»։

Մասնագետն իմաստ չի տեսնում տարիներով սովորելու եւ «պահակից քիչ վճարվելու մեջ»։ Մեկ խոշոր եղջերավորի սպասարկման համար պետությունը տարեկան հատկացնում է առանց հարկ-տուրքի 120, իսկ մանր եղջերավորի համար՝ մոտ 72 դրամ։ Խոզերինն ու հավերինն էլ պետությունը հանել է՝ թողնելով սեփականատիրոջ հույսին։ Այս ամենի հետ էլ աշխատանքը սեզոնային է՝ գարնանն ու աշնանը։

Ալավերդյանը ցավով է փաստում, որ Անի համայնքում անասնաբուժության բաժնի վերջին շրջանավարտը 2013 թվականին իր տղան է եղել։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, համայնքներն ու 39 անասնաբույժներ այս տարվա համար արդեն պայմանագիր են կնքել։ Թիվը փոքր է, համայնքային անասնաբույժների պակաս կա։

Պետական միջոցառումների՝ պատվաստումների եւ նմուշառումների համար, սակայն, աշխատուժի պակաս չկա, քանի որ պետական ծրագրով կարճաժամկետ վերապատրաստումից հետո ցանկացողները կարող են պատվաստող մասնագետ դառնալ։

Andranik Nalbandyan«Բայց դա ֆիզիկական աշխատանք է, անասնաբույժն ու պատվաստողը տարբեր են, եթե համաճարակ լինի, վակցինատորը չի կարող կատարել անասնաբույժի դերը»,- ասում է մարզի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։

Yervand SerobyanՄարզում անասնաբույժների պակասը լրացնելու նպատակով Շիրակի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Երվանդ Սերոբյանը պատրաստվում է ներդնելու «Անասնաբուժություն» մասնագիտությունը։

Ասում է՝ այսօր պետական եւ մասնավոր սեկտորն ունի անասնաբույժների լուրջ կարիք։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի հետ արդեն հանդիպում-քննարկում են ունեցել թեմայի շուրջ։ Գերմանիայի Դաշնության Հալլեի համալսարանի հետ նույնպես նախատեսվում է համագործակցություն։

Մարզում միայն «Անասնաբուժություն» բաժին ունենալը կլուծի՞ խնդիրը, թե՞ այնուամենայնիվ անասնաբույժին վճարել է պետք․․․

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանին եւ Արցախին 47 միլիոն դոլար կհատկացնի
հաջորդը
Տոկիոն սառեցնում է բելառուսական երեք բանկերի ակտիվները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն